1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ ստեղծվեց Հայաստանի ազգային բանակը: Ամեն տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ է նշվում: Հայոց բանակի ծննդյան միջոցառումների կազմակերպման գործում անմասն չի մնում նաև Arit.am-ը՝ արժանապատվորեն ներկայացնելով հայրենասեր ու խիզախ ժողովրդի ժառանգությունը: Մենք պատրաստ ենք օրն իրական համազգային տոն դարձնելու ողջ երկրի մակարդակում:
Չենք մոռանում նաև, որ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես տղամարդկանց տոն: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անմիջական մասնակցությունն ու ներդրումն ունեցող տղամարդիկ արժանի են ամենաբարձր գնահատանքի: Arit.am-ը կօգնի Ձեզ իսկական տոնի վերածելու Ձեր տղամարդկանց օրը: