Վարդավառը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:
Arit.am-ը, պահպանելով տոնին բնորոշ առանձնահատկությունները, իսկական տոնախմբության կվերածի Ձեր օրը: Մենք առաջարկում ենք նշել տոնը նաև քաղաքի տապից հեռու՝ հայաստանյան,ներառյալ արցախյան հրաշք բնության գրկում: