Բարեկենդանը խրախճանքի ու զվարճանքի տոն է: Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ Պաս ընկած ժամանակաշրջանում, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է: Հայկական Բարեկենդանը նախատիպն է եվրոպական Կառնավալի: Հին Հայաստանում հենց այդպիսի կառնավալ-դիմակահանդեսներ կազմակերպվել են Բարեկենդանի ժամանակ: Arit.am-ը կօգնի Ձեզ կազմակերպել հիշարժան տոն, որը հավերժ կտպավորվի բոլորի հիշողություններում: Բաց մի՛ թողեք առիթը, զգացե՛ք կյանքի ռիթմը Arit.am-ի հետ: