Վստահ ենք՝ կիսում եք Arit.am-ի կարծիքը հանգստի, ժամանցի կարևորության վերաբերյալ:
Հանգստի կազմակերպման մեր մոտեցմամբ կարելի է ստուգել մեր կյանքի թանկարժեք պահերի գնահատման կարողությունը:
Այն, ինչ անում ենք աշխատանքային ժամերին, բացահայտում է, թե ինչ ունենք, իսկ այն, ինչ անում ենք հանգստանալու ու ժամանցի ժամերին, բացահայտում է մեր էությունը:
Լավ կազմակերպված հանգիստը մտքին, մարմնին և հոգուն ընձեռած անսահման ճոխություն է...
Օրինակ՝ մեծ հեռավորությամբ արշավից հետո ամենադժվարը տուն վերադառնալն է, քանի որ Դուք դուրս եք եկել Ձեր կյանքի ամենօրյա խճանկարի սահմաններից, և որպես այդ խճանկարը ամբողջականացնող կտոր՝ Ձեզ համար սովորական դարձած խճանկարի սահմաններում այլևս չեք տեղավորվում:
Մեր թիմը պատրաստ է Ձեր կողքին լինելու և Ձեզ հետ հիշարժան, երջանիկ պահերով լի հանգիստ կազմակերելու հարցում: