Ամուսնանալ պատրաստվողներին և ոչ միայն, անհրաժեշտ է իմանալ իրենց կյանքի կարևոր իրադարձություններից մեկի՝ ամուսնության պետական գրանցման կամ, ինչպես ժողովրդի շրջանում ընդունված է ասել, զագսավորվելու կարգը:Ամուսնացողների ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:Մենք կառաջարկենք Ձեզ համապատասխան ՔԿԱԳ-ը կամ աշխատակցի առկայությունը կապահովենք Ձեզ հարմար վայրում: